Դեկտեմբերի 11-ին «911» զանգած քաղաքացին հայտնել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոտ ինքնաձիգ է թողել:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանություն, և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնից օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է նշված վայր։
Հայտնաբերվել են ինքնաձիգի նմանվող առարկա, տարբեր տրամաչափի 349 փամփուշտ, «Ֆ1» տիպի՝ 2 և առանց պայթուցիչի «Մ7» տեսակի նռնակ, նռնակի 4 պայթուցիչ, «Մակարով» տիպի ատրճանակ՝ փամփշտատուփով, ատրճանակ, ծխագլանակ, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ՝ փամփշտատուփով և այլ զինամթերք։
Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Բաց մի թողեք
Աբովյանի Զինկոմիսարիատի մոտ մի խումբ կանանց միջև ծեծկռտուք է եղել, օգտագործվել են նաև քարեր
Կրակոց՝ Կոտայքի մարզում․ եղբայրը կրակել ու վիրավորել է եղբորը
Օրեր առաջ uպանված 33-ամյա տղամարդու հարազատները հուղարկավորությունից վերադառնալիս մտել են կասկածյալի տուն