Դեկտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19:50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածում՝ «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, իսկ հետո բախվել «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի երկաթե ցանկապատին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինն օգնության են հասել «Դեֆանս»-ի անվտանգության աշխատակիցները և ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկներն ու քաղաքացիները։«Դեֆանսի» աշխատակիցները նաև վիրակապել են վիրավորներից մեկին։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։
Մինչ դեպքի վայր կժամանեին քննիչները,«Աստղիկ» բժշկական կենտրոնից ՊԾ Երևան քաղաքի գունդ ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։


Բաց մի թողեք
Նուբարաշենի աղբավայրի տնօրենն ու աշխատակիցը տեղափովել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Իսպանիայի ներգաղթային պաշտոնյաները չեղարկել են գործադուլը ․․․
Իսպանիան ավարտում է մինչև 500,000 ներգաղթյալների օրինական կարգավիճակ տրամադրելու համաներման միջոցառումները