Վրաստանի խորհրդարանում մեկնարկել են վեցերորդ նախագահի ընտրությունները։ Առաջին անգամ նախագահն ընտրվում է ոչ թե ժողովրդի ուղղակի քվեարկությամբ, այլ 300 ընտրիչներից բաղկացած կոլեգիայի ժողովում։
Վրաստանի նախագահի պաշտոնի միակ թեկնածուն իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու, նախկին պատգամավոր, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին է։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ընտրությունների արդյունքները տեղական ժամանակով ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով նույնն է): Եթե Կավելաշվիլին չստանա ընտրողների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, կնշանակվի երկրորդ փուլ, որը կկայանա նույն օրը։
Վրաստանում նախագահական ընտրություններին զուգահեռ խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց է ընթանում։
Խորհրդարանը սահմանել է անվտանգության դեղին մակարդակ՝ այցելուների մուտքը սահմանափակ է։
Ազատության հրապարակում ջրցան մեքենաներ են հայտնվել:
Ոստիկանական ուժեր են տեղակայվել Վրաստանի խորհրդարանի մոտ։
Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գնացել է ցուցարարների մոտ։
Բաց մի թողեք
Բլինքենին կփոխարինի Ռուբիոն. ԱՄՆ Սենատը հաստատել է նոր պետքարտուղարի թեկնածությունը
ԵՄ պատվիրակությունը Գորիսում է՝ տեղեկանալու՝ ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին. Լուսանկար
«Ունեցել են քառասուն սպանված, փորել հարյուր գերեզման». Բաքվի ջարդերի 35-րդ տարին