Այսօր առավոտյան ոստիկանությունը բերման է ենթարկել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական Արմեն Մարկոսյանին՝ թմրամիջոց պահելու կասկածանքով։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ասel 1՝ չի հավատում, որ իր օգնականը նման բան է արել․ «Ինչքան որ ես եմ ճանաչում Արմենին, պարկեշտ ու սպորտսմեն տղա է, նման բաներից հեռու, ինչ-որ մի բան էն չի։ Կարող է թյուրիմացություն է եղել կամ ինչ-որ բան սխալ է եղել»։
Մարզպետը նշեց, որ միլպետի եւ իր օգնականի հարաբերությունները լարված են․ «Իրենց միջանձնային հարաբերությունները լարված են, քննություն կլինի, պարզ կլինի, անալիզներ կտա։ Ես հետեւողական եմ լինելու, որ արդարությունը երկկողմանի չտուժի»։
Արմեն Մարկոսյանին բերման են ենթարկել ճանապարհին՝ գործի գնալիս, հարցին, թե իր մոտից թմրանյութ հայտնաբերե՞լ են, մարզպետն ասաց՝ մանրամասներին տեղյակ չէ։
Բաց մի թողեք
Ինչու ու ինչի շուրջ են վիճել ընդդիմադիր Գառնիկ Դանիելյանն ու ՔՊ-ական իշխանականները․ Լուսանկար
ԱԺ-ում հավատարմագրված օպերատորին ձեռնաշղթաներով բերման են ենթարկել․ Լուսանկար
Բաքվում կշարունակվի ԼՂ նախկին պաշտոնյաների և մյուսների գործով կեղծ դատական նիստը