Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14:46-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի մոտակայքում այրվում է կցորդիչով բեռնատար:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է «MAN» մակնիշի բեռնատար՝ բեռնված 400 պարկ ցեմենտով և 250 փաթեթ ապակեմանրաթելով (վարորդ՝ Ա․ Ա․):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:57-ին, մարվել՝ 16:26-ին: Այրվել է բեռնատարը․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի կցորդ:


Բաց մի թողեք
Իսպանիայի ներգաղթային պաշտոնյաները չեղարկել են գործադուլը ․․․
Իսպանիան ավարտում է մինչև 500,000 ներգաղթյալների օրինական կարգավիճակ տրամադրելու համաներման միջոցառումները
Վերջին 48 ժամվա ընթացքում Կրետեի մոտ փրկվել է ավելի քան 300 միգրանտ. Լուսանկարներ