Դեկտեմբերի 16-ին, ժամը 00:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի գլխավոր մայրուղու մոտակայքում տուն է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 14-րդ փողոցի տներից մեկում (մոտ 90 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:53-ին, մարվել՝ 01:37-ին: Այրվել են տան տանիքը՝ մոտ 20 քմ և 2 սենյակ՝ մոտ 40 քմ:

Բաց մի թողեք
Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 ավտոբուսի, վարորդը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն․ Լուսանկար
Ձկնաբույծները Կառավարության մոտ ակցիա են իրականացնում. Տեսանյութ
Տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության. Լուսանկար