18/01/2025

Չրագործությունը հոբի էր. «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շահառու Սրբուհի Հովհաննիսյանը մտադիր է ընդլայնել բիզնեսը. Տեսանյութ, Լուսանկարներ

Սրբուհի Հովհաննիսյանը Վայոց ձորի Խնձորուտ գյուղում է ապրում։ Մասնագիտությամբ մանկավարժ է, բայց նաև զբաղվում է չրագործությամբ։

Ծիրան, դեղձ, սալոր, խնձոր, տանձ, կեռաս ու անգամ ընկույզի չիր․ Սրբուհու չրերի տեսականին մեծ է, իսկ վերջինը՝ ընկույզինը, յուրահատուկ ու արդեն պահանջված նորույթ է։

Սրբուհի-Հովհաննիսյան_3.jpg (523 KB)

Գարնանը, իմանալով «Իմ Քայլը» հիմնադրամի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի մասին, որոշել է դիմել աջակցության ծրագրին և չի սխալվել. հայտնվել է լավագույն 42-ի շարքում։ «Իմ Քայլը» հիմնադրամից ստանալով 1մլն դրամ դրամաշնորհ՝ Սրբուհի Հովհաննիսյանը ձեռք է բերել սառնարան, սառցարան, պահարաններ, տարաներ, տեսախցիկ, հակահրդեհային համակարգ և արտադրամասը դարձրել է լիարժեք։

Սրբուհին աջակցության ծրագրերը կարևոր է համարում, ասում է՝ դա մեկ քայլ առաջ գնալու հիանալի հնարավորություն է։

Սրբուհի-Հովհաննիսյան_6.jpg (556 KB)Սրբուհի-Հովհաննիսյան_13.jpg (699 KB)

««Իմ Քայլը» հիմնադրամի շնորհիվ ես կարողացա ավելի մեծ նպատակներ իրականություն դարձնել, այն, ինչ ես պետք է անեի մի քանի տարիների ընթացքում, կարողացա անել մի քանի ամսվա ընթացքում։ 1 մլն դրամը սկսնակ գործարարի համար բավականին մեծ աջակցություն է»,- ընդգծում է Սրբուհի Հովհաննիսյանը։

օ.jpg (431 KB)Սրբուհի-Հովհաննիսյան_10.jpg (574 KB)Սրբուհի-Հովհաննիսյան_14.jpg (589 KB)

Չրագործը մտադրված է առաջիկայում ընդլայնել թե՛ արտադրության ծավալները, թե՛ արտադրատեսակները։ Մյուս տարի նաև աշխատակիցներ կընդունի, միայնակ արդեն չի հասցնում։ Հպարտանում է, որ գյուղում, հատկապես երբ այն սահմանամերձ է, աշխատատեղ է հիմնում, քանի որ ստեղծված յուրաքանչյուր նոր աշխատատեղ մի նոր ընտանիքի համար կայունանալու և գյուղում մնալու հնարավորություն է։