Դեկտեմբերի 13-ին հետախուզվողի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության միջազգային հետախուզման և էքստրադիցիայի բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Ֆանարջյան փողոց թիվ 76/1 հասցեի դիմացից հայտնաբերվել և քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է տեղափոխվել Երևանի բնակիչ 31-ամյա Գրիգոր Պ․-ն:
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրողը, Գրիգոր Պ․-ն Երևան քաղաքի քրեական վարչությունից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Բաց մի թողեք
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված վարույթը
Արտառոց դեպք՝ Արարատում, 44-ամյա կինը հայտնել է, որ անհայտ անձը ներխուժել է իր սենյակ, ցուցադրել օրգանները