13/01/2025

Հովիկ Աղազարյանի որդուն ազատել, թե նա ազատվել է աշխատանքից. Լուսանկար

Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը ազատվել է աշխատանքից: Հովսեփ Աղազարյանն արդեն մեկ տարի է՝ աշխատում էր Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչությունում՝ որպես պետի խորհրդական:

Աղազարյանն ասաց, որ սեփական դիմումի համաձայն է ազատվել պաշտոնից, երկար ծանր ու թեթև անելուց հետո. «Հաշվի առնելով հորս շուրջ ծավալված վերջին իրադարձությունները՝ նպատակահարմար չեմ համարում այս թիմի հետ աշխատանքը»։

Աղազարյանը վստահեցրեց՝ իրեն որևէ մեկը չի ստիպել ազատման դիմում գրել. «Ես ինքս իմ կամքով եմ ազատվում աշխատանքից։ Նախքան դիմում գրելը խոսել եմ նախարար Գևորգ Պապոյանի հետ։ Մեր հարաբերությունները շատ լավ են՝ քաղաքական այս վիճակից անդին։ Բայց այս պահին ես նպատակահարմար համարեցի այսպես վարվելը»։

Ավելին, Հովսեփ Աղազարյանը տեղեկացրեց, որ երբ իր որոշման մասին հայտնել է ՀՀ էկոնամիկայի նախարար Գևորգ Պապոյանին, վերջինիս աչքերում ափսոսանք է տեսել։

Պապոյանի աչքերում ափսոսանք կար․Աղազարյանի որդին ազատվել է աշխատանքից