Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մանրամասներ են ներկայացրել «Իմ Քայլը» հիմնադրամի նվիրատվությունների՝ Հակոբյանի նամակի շուրջ առկա քննարկումների վերաբերյալ:
Հակոբյանն ասաց՝ նամակն ուղղվել է խոշոր ընկերություններին, որով ներկայացվել են հիմնադրամի ծրագրերը և խնդրել, որ հավանելու դեպքում ֆինանսապես աջակցեն դրանք կյանքի կոչելու համար:
Նման նամակներ են ուղարկվել 473 խոշոր ընկերությունների, 383-ը առհասարակ չեն արձագանքել և որևէ լումա չեն փոխանցել: Ստացվել է 4 պաշտոնական մերժում և 86 դրական արձագանք:
Անդրադառնալով շորթման վերաբերյալ մեղադրանքներին, վարչապետը նկատել է՝ եթե ընկերությունները կարող են պաշտոնական նամակով իրենց մերժման մասին տեղեկացնել, այսինքն հարկադրված չեն որևէ գումար փոխանցել, ապա այդ ուղղությամբ մեղադրանքները տեղին չեն:

Բաց մի թողեք
Փաշինյանը՝ ԱԺ հնարավոր նոր ընտրությունների մասին
Փաշինյանը նշել է, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը
«ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքները սկսվում են․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ