«Մարդիկ, ովքեր ասում են, որ ՀՀ-ն կա՛մ պիտի ՌԴ-ի հետ լինի, կա՛մ Թուրքիայի, թերարժեքության կոմպլեքս ունեն»:
Նա ասում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում քաղաքական որոշ շրջանակների կողմից շահարկվող այն թեզին, որ եթե Ռուսաստանին, այսպես ասած, «քշում» ենք տարածաշրջանից, ապա նրան պետք է փոխարինելու գա Թուրքիան:
Սարգսյանի համոզմամբ՝ Հայաստանն այլընտրանք ունի, և տարածաշրջանում կան այլ խաղացողներ:
Խոսելով ՀԱՊԿ-ի մասին՝ վերջինս նկատում է, որ այդ ռազմական կառույցը չի գործում, և ոչ միայն չի կարող օգնել, այլ ընդհակառակը՝ այսօր արդեն խանգարում է մեզ:
Ըստ Սարգսյանի՝ բարեբախտաբար, Հայաստանը գնում է դեպի Եվրոպա:
Նա համոզմունք է հայտնում, որ Ազգային ժողովը իրավական ուժ կտա Եվրաքվե նախաձեռնությանը, քանի որ հայ հանրությունը իրեն տեսնում է ժողովրդավար երկրների կողքին:
Բաց մի թողեք
Հայ մարդն ինչպես կարող է Սուրբ Էջմիածնի դեմ զազրախոսությունից ուրախանալ․ Պողոսյան
Ցավոք, իմ կանխատեսումներն իրականանում են․ Դանիելյան
ՀՀ-ում ոչ ոք չի կարող հեղաշրջում անել․ Սուքիասյան. Տեսանյութ