Երբ պետական զանգն անսպասելի ուրախություն է բերում։ Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը։
Մեր ասոցիացիայի հերթական նիստին էի, ու հեռախոսս զանգում էր: Չկարողացա պատասխանել, իսկ նիստից հետո, ընկերոջս հետ մեքենայով վերադառնալիս, բարձրախոսով հետ եմ զանգում:
Պատասխանում են՝
– Պետական վերահսկողական ծառայություն:
Ես՝ Վայ մամա ջան, փաստորեն ձեզնիցա՞ զանգս 😱, ինչ է պատահել:
Թե բա՝ Ներկայացեք:
Ես էլ հանգիստ ձայնով՝
– Անդրանիկ Հարությունովն եմ:
Ասում են՝ 5 րոպեի ընթացքում հետ կզանգեն:
Հետ են զանգում.
– Դուք Լարիսա Հարությունովայի հայրն եք:
Ես՝ այո, բայց Լարիսան 5 տարեկան է, ինչ է արել, որ իրենով եք հետաքրքրվում
Պատասխանում են.
– 2022-ին դուք վճարում եք արել Արաբկիր ԲԿ-ում, բայց ուսումնասիրություններից պարզվել է, որ դա պետպատվերով է եղել, և ԲԿ-ն պարտավոր է այդ գումարը ձեզ վերադարձնել:
Այստեղ խորը շունչ եմ քաշում, ժպտում ու ասում.
– Վայ, ինչ լավ բան ասացիք, ես էլ արդեն հազար վատ տարբերակ էի պատկերացրել:
– (մտածում էի աղջիկս պարտեզում տներա վաճառել )
Հասկանում եմ, որ պետությունն այս անգամ իր գործառույթներն իսկապես կատարել է, ու ես ու աղջիկս խնդիր չունենք:
Հ.Գ. Երբեմն բյուրոկրատիան ոչ միայն վատ լուրեր է բերում, այլ նաև լավ նորություններ:
Բաց մի թողեք
Մեքենավարը տեսել է քաղաքացուն, ստիպված արգելակել է, ու այդ պատճառով էլ մետրոպոլիտենի աշխատանքը փոքր–ինչ խափանվել է
ՔՊ-ն նոր փոփոխություններ է խոստանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգում
Երևանում ռուս առաքիչը փայտե մահակով հարվածներ է հասցրել եգիպտոսցուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց