Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Աղբանոցը ոչ թե լրատվական դաշտն է, այլ քաղաքական միջավայրն է՝ մեզանում իր բոլոր դրսեւորումներով եւ մակարդակներում։
Երբ քամին ուժեղանում է, ինչպես հաճախակիորեն է լինում մեր հանրային կլիմայում, աղբը տարածվում է նաեւ լրատվամիջոցների ուղղությամբ՝ որքան մոտ են գտնվում քաղաքական աղբանոցին, այդքան մեծ ինտենսիվությամբ։
Արտացոլվելով լրատվամիջոցների հայելիում, քաղաքական միջավայրը չի ցանկանում ճանաչել, կամ ավելի շուտ ձեւ է անում, որ չի ճանաչում իմքմ իրեն, եւ բողոքում հայելու մեջ տեսած աղբանոցի դեմ։
Իրականում, բազմաթիվ թերություններով հանդերձ, Հայաստանի մեդիաոլորտը առավել կայացած հանրային ինստիտուտն է, եւ, ինչպես համոզվեցինք վերջին օրերին, շատ ավելի ադեկվատ է, քան ոչ միայն քաղաքական, այլ նաեւ քաղաքացիական հասարակության, այդ թվում իրավապաշտման սեկտորը։
Սիվիլնեթն էլ ոլորտի պատիվը պահողներից է։ Առայժմ այսքանը աղբանոցից հեռու գտնվող եւս մեկի, Ֆակտորի, երեկվա աղմկահարույց դեբատից մի դրվագի մասին։

Բաց մի թողեք
Այս հարցն է, որ Նիկոլ Փաշինյանին օգնում է լուծել Աննա Հակոբյանը՝ Գյումրիում
Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյանի հայտարարությունը
Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով