Թուրքիայի նախագահ Էրդողանը Իսլամական ությակի գագաթնաժողովին, որ տեղի է ունեցել Կահիրեում, իսլամական երկրներին կոչ է արել վարել Իսրայելի միջազգային մեկուսացման քաղաքականություն: Կահիրեում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում կայացվել է կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցության որոշում:
Փաստորեն, ստացվում է, որ Էրդողանը նաև Իլհամ Ալիևին է կոչ անում վարել Իսրայելի մեկուսացման քաղաքականություն: Թե որքան սերտ են Ադրբեջանի և Իսրայելի կապերը, հայտնի է:
Ընդ որում, իր տեսանելի կողմից բացի այդ կապն ունի նաև այսպես ասած կուլիսային, չերևացող կողմը, ի դեմս Ադրբեջանում Իսրայելի ռազմական ներկայության: Էրդողանն իհարկե գիտե այդ մասին: Ավելին, իսրայել-ադրբեջանական գործակցությունը հետխորհրդային շրջանում հազիվ թե ծավալվեր, եթե դրան սկզբունքորեն դեմ լիներ Թուրքիան: Հետևաբար, Իսրայելի դեմ Էրդողանի կոչերը այլ բան չեն, քան նրա երկդիմիության հերթական դրսևորում:
Ավելին, Էրդողանը փորձում է հակաիսրայելական դրոշակակրի դերը ստանձնել պարզապես մահմեդական աշխարհի առաջնորդության իր հավակնությունների «ամրապնդման», «լեգիտիմացման» համար: Մյուս կողմից, ժամանակի ընթացքում իհարկե փոխվում են հանգամանքներ, դիրքորոշումներ:
Վերջին հաշվով, պետք չէ բացառել անշուշտ, որ, եթե Էրդողանը Թուրքիայի առաջնորդ լիներ այն տարիներին, երբ ձևավորվում էին ադրբեջանա-իսրայելյան կապերը, Անկարան ունենար դրա հանդեպ այլ վերաբերմունք: Բոլոր դեպքերում, եթե Էրդողանի կոչը նրա հերթական երկդիմի խաղը չէ, ապա հարց է առաջանում՝ Իլհամ Ալիևը կհետևի՞ դրան, թե՞ կմերժի Իսրայելի միջազգային մեկուսացման նրա կոչը:
Հարկ է նկատել իհարկե, որ Մերձավոր Արևելքում չնայած Իսրայելի հետ որոշակի ընդհանուր շահերի, Անկարան այդուհանդերձ Թել Ավիվի դաշնակիցը չէ, և ավելին՝ Սիրիայում ժամանակի ընթացքում թերևս խորանալու է նրանց միջև մրցակցությունը: Երբ Սիրիայում Ասադն էր, Իսրայելն ու Թուրքիան ավելի շատ ունեին ընդհանուր շահեր:
Երբ Ասադը հեռանում է, Սիրիան նրանց համար կարող է դառնալ շահերի բախման թատերաբեմ: Իսկ այդ հողի վրա կարող են բախվել նաև Անկարայի ու Բաքվի շահերը: Իհարկե դրա դրսևորումը կկրի խիստ «թավշյա» բնույթ, սակայն այդուհանդերձ կլինի զգալի գործոն:
Բաց մի թողեք
ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման «մութ պատմությունը»․ «գործա՞րք», թե՞ «մատնություն»
ԱՄՆ բացահայտել է Էրդողանի նպատակները, ինչ կանի Թրամփը
Նոր լարվածություն Իրան – Ադրբեջան հարաբերություններում