Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով ավելի քան մեկ տարի գտնվում է Ադրբեջանում կալանքի տակ, մեկուսացված է իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից։ Այս մասին RTVI հեռուստաալիքին հայտնել է Վարդանյանի որդին՝ Դավիթը։
««Առանցքային խնդիրն ու իրավիճակի անհեթեթությունն այն է, որ հորս շահերի միակ ներկայացուցիչները, որոնք նրան հասանելիություն ունեն, ադրբեջանցի իրավաբաններն են։ Մեր միջազգային իրավաբանները ոչ մի անգամ չեն կարողացել ոչ տեսնել հորս, ոչ կապվել նրա հետ։ Այսինքն՝ դա ինֆորմացիայի բացարձակ վակում է և ամբողջական մեկուսացում»»,- ասում է Դավիթ Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Ռուբեն Վարդանյանին տեսակցելու փաստաբանների բոլոր դիմումները «կամ ուղղակի անտեսվել են, կամ մերժվել»։
«Անկախ բժիշկները» նույնպես չեն կարող այցելել Արցախի նախկին պետնախարարին.
«Միակ բանը, որ եղավ, հետազոտությունն էր, որ պետական հիվանդանոցն արեց նրա հացադուլից հետո <…> Որոշ այցեր կան, ինչպես հասկացանք, Կարմիր Խաչից, բայց, դարձյալ, սա բավարար չէ, քանի որ դրանք բավականին մակերեսային են»,- ասում է Դավիթ Վարդանյանը։
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Կարմիր Խաչի միջոցով չի կարողացել նամակներ փոխանցել Վարդանյանին, ինչպես նաև Վարդանյանի հազարավոր նամակները չեն ուղարկվել հասցեատերերին։
Արցախի նախկին պետնախարարի որդին ահազանգում է՝ Կարմիր Խաչի «ձեռքերը նույնպես կապված են»։
Նա նաև հաստատել է, որ իր հոր դեմ Ադրբեջանում 20 հոդվածով 45 քրեական գործ է հարուցվել: Դրանց թվում են «ահաբեկչության ֆինանսավորումը, զինված կազմավորումների ստեղծումը և սահմանի ապօրինի հատումը»։
Բաց մի թողեք
Արցախի գլուխը կերան այս հանգրվանի համար․ Հայր Ռուբեն․ Լուսանկար
Բագրատ արք. Գալստանյանը նամակ է հղել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից
Միջանցք տալը պոզով պոչո՞վ է լինում. Հայրապետյան