Դեկտեմբերի 20-ին դանակահարություն է տեղի ունեցել Արարատի համար 1 հիմնական դպրոցի հետնամասում, վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 14 տարեկան տղա։
Պարզվել է, որ վիճաբանության ժամանակ տղային դանակահարել է Արարատի մարզի 13-ամյա բնակիչը։
Ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքի արդյունքում երեխան ծնողների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Վեդիի քննչական բաժին:
Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բաց մի թողեք
Օրեր առաջ uպանված 33-ամյա տղամարդու հարազատները հուղարկավորությունից վերադառնալիս մտել են կասկածյալի տուն
Գուգարքի գյուղապետարանից փորձել են գողություն կատարել. կան ձերբակալվածներ
Կալանավորը ածելիի սայրով վնասել է «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին