Այսօր դեկտեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 15:55-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի «Զով գարդեն» ռեստորանային համալիր հարևանությամբ բախվել են Honda և Mazda 6 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինն օգնության են հասել նշված ռեստորանային համալիրի աշխատակիցները, ապա օպերատիվորեն ժամանած Եղվարդ քաղաքի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Բաց մի թողեք
Այս տարի կվերանայենք Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձը. Ավանեսյան
Վերելակն ընկել է հորանի մեջ, բժիշկները պայքարում են վիրավnրի կյանքի համար
Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար բռնության են ենթարկել երեխաներին