Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղի շենքերից մեկում տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Կոտայքի մարզի քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։
Տեղում պարզվել է, որ Քասախ գյուղի Վազգեն Սարգսյանի փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել է նույն տան բնակիչ 52-ամյա Գարիկ Հ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Բաց մի թողեք
Հայտնաբերվել է Գյումրիում կաթի հավաքմամբ զբաղվող 34-ամյա տղամարդու մարմինը՝ կախված վիճակում
Խոշոր հրդեհ՝ Եղվարդում և Երևանում․ կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից
Երեխան մոլորվել է, փորձելով գտնել հարազատներին՝ քայլել դեպի Լանջազատ. ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել