Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։
Հայտնում են ՀՀ սննդի անվտանգության տեսչությունից:
Ստացված ահազանգին արագ արձագանքել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները:Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել է, որ տուժած քաղաքացիները սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում:Առկա սննդամթերքից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության:
Վերահսկողության ընթացքում պարզվել է նաև, որ սույն օբյեկտն աշխատում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:
Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է: Լաբորաոր փորձաքննության արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ:
Բաց մի թողեք
Բախվել են երթուղային «Գազել»-ն ու «Նիսսան»-ը. տուժած ուղևորները հոսպիտալացվել են. Լուսանկար
Երևանի Մյասնիկյան պողոտայում 6 ավտոմեքենաներ են բախվել. Լուսանկար
Երևանում տուն է այրվել․ 3 մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն, Տեխսպասարկման կետ` Կոտայքում․ Լուսանկար