13/01/2025

Կառավարությունը նախատեսում է բարձրացնել նոտարական ծառայությունների սակագները, գուցե նաև նոտարներին կարգի հրավիրող լինի

Հայաստանի կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել նոտարական ծառայությունների սակագների սահմանման գործում՝ հաշվի առնելով վերջին տասնամյակում երկրի սոցիալ-տնտեսական փոփոխությունները։

Իսկ գուցե որևէ մեկը մտածի ՀՀ արժանախատիվ քաղաքացիների մասին ու դեղնակտուց սիրամարգ՝ իբրև թե նոտարներին կարգի հրավիրի, որ չարհամարհեն ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին, ինչպես օրինակ Հայկուհի Գրիգորի Հարությունյանը Ադոնցի փողոց 6/1 հասցեի գրասենյակից, մյուսը՝ Ն. Տիգրանյան փողոցից՝նախկին տաքսի սերվիսի տարածքից, բոլորի անունները չեմ հիշելու, թերևս այնքան արգահատելի էին: Գուցե կարելի է ՀՀ արժանապատիվ քաղաքացուն չդիտարկել միայն մուծող գործիք, հը?

Որոշման նախագծի հիմքն այն է, որ 2011 թվականից ի վեր սոցիալ-տնտեսական ցուցանիշներն էականորեն փոխվել են․ ՀՆԱ-ի աճ՝ ավելի քան 3 անգամ, միջին աշխատավարձի կրկնակի աճ, սպառողական գների ինդեքսի 47 տոկոս աճ։

Բացի այդ, «Նոտարիատի մասին» օրենքի փոփոխությունների արդյունքում նոտարական գործողությունների շրջանակն ընդլայնվել է, ավելացել է իրականացվող ծառայությունների ծավալը։

Այս ամենին զուգահեռ նոտարների համար սահմանվել է նոր հարկման ռեժիմ՝ պարտադիր ԱԱՀ-ի և շահութահարկի կիրառմամբ, ինչը զգալիորեն ավելացրել է նրանց հարկային բեռը։

Նախագծով առաջարկվում է թարմացնել նոտարական ծառայությունների համար սահմանվող սակագները՝ համապատասխանեցնելով դրանք սոցիալ-տնտեսական իրավիճակին, ծառայությունների համար սակագները կաճեն մոտ 50 տոկոսով, նոր ծառայությունների համար նոր սակագների կսահմանվեն՝ դրանց տնտեսական հիմքերի ապահովմամբ։

Ակնկալվող արդյունքներն են նոտարական ծառայությունների որակի բարելավումը և համակարգի արդյունավետության բարձրացումը, նոտարական գրասենյակների նյութատեխնիկական ապահովվածության և աշխատակիցների սոցիալական երաշխիքների ամրապնդումը, պետական բյուջեի հավելյալ հարկային եկամուտների ակնկալվող աճը՝ մինչև 1.6 մլրդ դրամի չափով։