Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ նախորդ օրը քաղաքացուց ահազանգ է ստացել, թե հաճախ պետական պաշտոնյաների է տեսնում սրճարաններում ծխելիս:
Կառավարության ղեկավարը նկատել է՝ քաղաքացին ապացույց չուներ, բայց ինքը քաղաքացուն չհավատալու հիմք չունի:
«Գրառմանս իմաստը հետեւյալն է. սիրելի քաղաքացիներ, բացօթյա կամ ոչ բացօթյա սրճարանում (եւ ոչ թե մոտակայքում) ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ, այս էջում առկա էլ. փոստի հասցեով: Կամ պարզապես տեղադրել այս գրառման ներքո:
Պետական պաշտոնյաներին խնդրում եմ կարդալ այս գրառումը: Շնորհակալություն»,- գրել է նա։
Բաց մի թողեք
Հայաստանում Չեխիայի դեսպանությունն աջակցություն է հայտնել Հայաստանի և Չեխիայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինների միջև երկկողմ համագործակցություն ձևավորելու վերաբերյալ
Արգիշտի Ղազարյանը հրաժարականի դիմում ներկայացրել․ Լուսանկար
Ծովինար Թադևոսյանին ճանաչում եմ վաղուց. ինչու է ՔԿԾ պետի պաշտոնում Գալյանն առաջարկել նրա թեկնածությունը