ՀՀ դատախազությունից «Միասին» շարժմանը տեղեկացրին, որ հաղորդումը հասցեագրել են ՀՀ ԱԱԾ՝ դրանում նշված հանգամանքները «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգելու նպատակով։
Այս մասին «Միասին» շարժման համակարգող խորհրդին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, ելնելով իր ձեռք բերած փաստաթղթային հիմնավորումներից նոյեմբերի 28-ին դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դեմ ՀՀ ՔրՕրի 299 հոդվածով քրեական վարույթ հարուցելու պահանջով: Ըստ այդմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստան-Ադրբեջան սահմանազատում-սահմանագծման գործընթացում կատարել են գործողություններ, որոնք առերևույթ համապատասխանում են ՀՀ ՔրՕր-ի Բաժին 11-ի՝ Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ, գլուխ 28-ի՝ «Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները», 299 հոդվածի 1-ին կետի պարունակած հանցակազմին․ «
1. Պետական դավաճանությունը` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին` ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության»։ Ելնելով նաև ՔրՕր-ի հոդված 6-ի՝ «Օրենքի առջև հավասարության սկզբունքը» և 7-ի՝ «Պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը» ամրագրումներից՝ «Միասին» շարժումը պահանջել է իր ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա համապատասխան որակում տալ ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի և փոխվարչապետ Մ․Գրիգորյանի գործողություններին՝ որպես պետական դավաճանություն։
Հ․ Գ․ Պարզաբանենք, որ «Միասին» շարժումը դատախազությանն է տրամադրել եռակողմ ստորագրությամբ համապատասխան արձանագրություններ 1983-84 թթ-ին ՀԽՍՀ և ԱդրԽՍՀ միջև իրականացված սահմանազատման վերաբերյալ։ Ինչպես նաև «Հայկական ՍՍՌ Մինսիստրների սովետի N 739 որոշումը, որով Հայկական ԽՍՀ մինիստրների սովետի նախագահ Ա․ Քոչինյանը 1964 թ․ հաստատում է ՀԽՍՀ մինիստրների սովետին առընթեր խճուղային ճանապարհների գլխավոր վարչության N 1043 որոշումը, որը վերաբերում է ՀԽՍՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ցանկին, այստեղ 6-րդ կետում նշված է Գորիս-Կապան ավտոճանապարհը իր 67,8 կմ ողջ երկարությամբ։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ
Բաց մի թողեք
Հունվարի 13-ի աստղագուշակ․ Ամեն ինչ իր նորմալ հունով է ընթանում, միայն թե` շատ դանդաղ
Հունվարի 12-ի աստղագուշակ․ Կարևոր գործերը մի հետաձգեք ․․․
Վերջին մի քանի նիստերը հնարավոր է՝ անհետեւանք չմնան նախարար Հակոբ Սիմիդյանի համար