Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանայը հայտարարեց, որ այս տարի Երևան քաղաքի բյուջե մոտավորապես 24 մլրդ դրամ մուտք է ապահովել։
«2023թ. դեկտեմբերին, երբ մենք քննարկեցինք 2024թ. համար նախատեսվող տուրքերը, այդ ժամանակ նույնպես որոշակի քննադատություն հնչեց կառուցապատման ոլորտի շինթույլտվությունների տուրքերի ավելացման մասով։ Ուզում եմ ասել, որ այդ տուրքերի ավելացումը միայն այս տարի Երևան քաղաքի բյուջե մոտավորապես 24 մլրդ դրամ մուտք է ապահովել»,- ասաց նա։
Քաղաքապետը նկատեց, որ նմանատիպ տուրքերը ամենաուժեղ զսպող գործիքն են վայրի կառուցապատման դեմ։
Տիգրան Ավինյանը նշեց նաև, որ նոր նախագծում հավելյալ, ավելի մեծ գումարների տուրքեր են նախատեսել այն դեպքերում, երբ կառուցապատողը արդեն իսկ նախատեսված ծավալներից շեղվում է։
Բաց մի թողեք
ԿԲ-ն ուսումնասիրում է. արդյոք «Թել-Սել» ընկերության գործունեությունը համապատասխանում է իր ունեցած լիցենզիային
Անկում․ հունվարի 18-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր. ՊԵԿ-ը նոր տվյալներ է հրապարակել