Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ COVID-ի թեստը կրկին դրական է։
«Քովիդ թեստս կրկին դրական է: Մինչեւ առողջանալս կաշխատեմ որոշակի սահմանափակումներով»,- հայտնել է նա ֆեյսբուքի իր էջում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։
«Այսօր, ցավոք, Հայաստանի վարչապետ Փաշինյանը չի կարողանա անմիջաբար մասնակցել ԱՊՀ-ի ոչ պաշտոնական շփումներին: Նա անձամբ նախօրեին հայտարարել է, որ դրական թեստ է ստացել և որոշել է մեկուսացվել»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Ինչպես նշել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը, «հուսով ենք, որ արդեն վաղը, իսկ վաղը ԵԱՏՄ գագաթնաժողովի հետ կապված մաս կլինի, նա կկարողանա մասնակցել տեսակապի միջոցով»։
Բաց մի թողեք
Միրզոյանը Լավրովի հետ խոսել է ԵՄ-ին անդամակցելու օրինագծի մասին
Սովորական մահկանացուներն այսքան տնտեսագետ որտեղից իրար գլխի հավաքեն, որ հայտարարագիր լրացնեն ․․․
Սահմանազատումը կշարունակվի, ԵԱՀԿ Մինսկի խումբը կքննարկվի ․․․ Սիմոնյան