Իրանցի գործարար Հոսեյն Շամհանին բիզնես ունի, որն ապահովում է Ռուսաստանին իրանական զենքի մատակարարումների մեկ քառորդը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հոսեյն Շամհանին Իրանի պաշտպանության նախկին նախարար Ալի Շամհանիի որդին է, ով այժմ ծառայում է որպես երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական: Գործակալության տվյալներով՝ Շամհանի-կրտսերը մի խումբ գործարարների մաս է կազմում, որոնք զբաղվում են Կասպից ծովով Ռուսաստանին զենք մատակարարելով։ Bloomberg-ը պնդում է, որ նա «առանցքային դեր» է խաղում Մոսկվային իրանական զենքի վաճառքի գործում:
Գործարարին պատկանում է ընկերությունների ցանց, որոնք նավթ և նավթամթերք են արտահանում Իրանից և Ռուսաստանից այն երկրների միջոցով, որոնք չեն միացել պատժամիջոցներին։ Գործակալության տվյալներով՝ Շամհանիի «կայսրությունը» ներառում է նաև հատուկ հիմնադրամ՝ Լոնդոնում, Ժնևում և Սինգապուրում գրասենյակներով, ինչպես նաև տասնյակ նավերից բաղկացած նավատորմ, այդ թվում՝ լցանավեր և բեռնատար նավեր։
Շամհանիի ընկերությունների հետ կապված առնվազն երկու նավ 2023 թվականին Կասպից ծովով զենք, անօդաչու թռչող սարքերի մասեր և երկակի նշանակության ապրանքներ են տեղափոխել Ռուսաստան, հայտնում են Bloomberg-ի աղբյուրները։
Գործակալության զրուցակիցները պնդում են, որ Մոսկվան այդ բեռների համար վճարում է նավթով։ ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը կարծում է, որ Շամհանիի ցանցը պայմանագիր ունի անօդաչու սարքերի մատակարարման համար, որոնք Ռուսաստանը օգտագործում է Ուկրաինայում հարձակումների համար։
Բաց մի թողեք
Փորձել է փախչել, սակայն շրջապատված լինելով՝ ինքնաuպան է եղել․ նոր մանրամասներ Իրանում դատավորների uպանությունից
Իրանի Գերագույն դատարանի մոտ կրակnցներ են հնչել, 2 դատավոր uպանվել է․ Լուսանկար
Դոնալդ Թրամփի երդմնակալությունը կկայանա փակ տարածքում․ հայտնի է պատճառը