Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Embraer 190 ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն:
«Ռուսաստանը պետք է փակեր իր օդային տարածքը Գրոզնիի վրա, բայց չի արել։ Ինքնաթիռը խոցվել է ռուսների կողմից, և Գրոզնիում վթարային վայրէջք կատարելու և կյանքեր փրկելու փոխարեն այն ուղղությունը փոխել է դեպի Ղազախստան»,– սոցցանցի իր էջում գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է:
Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել: Ինչպես հայտնի է, ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Բաց մի թողեք
Դու կամ քո պաշտպանության նախարարը առաջինը պետք է գնայիք ընտանիքի կողքը կանգնեիք
Ընդդիմությունը շուտով հայտնվելու է հերթական ծուղակում … Հայկ Դորունց․ Լուսանկար
Ո՞ւմ նկատի ուներ Չարենցը՝ ասելով. «Դեմքերը, ախ, բութ են այնպես…»