Դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21:30-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հյուրանոցային համալիրներից մեկի առջև տեղադրված երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, նշված հյուրանոցային համալիրի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները, Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, տեղափոխվել են հիվանդանոցներ։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացնում են հերթապահություն։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Բախման հետևանքով էլեկտրասյան վրա տեղադրված արտաքին լուսավորության լամպը կոտրվել է։
Բաց մի թողեք
Մեքենավարը տեսել է քաղաքացուն, ստիպված արգելակել է, ու այդ պատճառով էլ մետրոպոլիտենի աշխատանքը փոքր–ինչ խափանվել է
ՔՊ-ն նոր փոփոխություններ է խոստանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգում
Երևանում ռուս առաքիչը փայտե մահակով հարվածներ է հասցրել եգիպտոսցուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց