Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դդմաշեն վարչական բնակավայրի տարածքում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել և կա զոհ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ «ՈՒԱԶ» (վիլիս) մակնիշի ավտոեմեքենան լիցքավորելիս պայթել է, և ոստիկաններն ու պարեկները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու մարմին։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ինչպես է եղել Դդմաշենի գազալցակայանում մեքենայի պայթյունը։
Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ մեքենայում, որը լիցքավորման ժամանակ պայթել է, կին է եղել։
Բանն այն է, որ մեքենայում գտնվող կնոջ ոտքը վիրահատել են, ու այն եղել է գիպսի մեջ։
Հարազատները մոտեցել են գազալցակայան՝ մեքենան լիցքավորելու, և որպեսզի վիրահատված կնոջը մեքենայից չիջեցնեն, նրա վրա շոր են գցել ու գազալցակայանի աշխատակիցներին վստահեցրել, որ մեքենայում մարդ չկա։ Արդյունքում գազալցակայանի աշխատակիցները մեքենան լիցքավորել են, ու լիցքախորման ժամանակ մեքենան պայթել է։
Փրկարար ծառայությունը հայտնել էր, որ պայթյունի հետևանքով մահացել է ուղևոր Ն․ Հ-ն (ծնված 1985 թ․), իսկ գազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Բաց մի թողեք
Մոսկվայից Երևան թռչող «Աերոֆլոտ» ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում
ԼՂ-ում արյունալի պատերազմն ամբողջական Ադրբեջանում իշխանության վերադարձի միակ ճանապարհն էր
Ուզում ենք, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, քայլում ենք ուս ուսի Ադրբեջանի հետ. Ֆիդան