«Եթե դուք ինձ անհիմն մեղադրում եք և փորձում եք վիրավորել ինձ, վիրավորել իմ պատիվն ու արժանապատվությունը, ապա երդվում եմ Ամենակարող Ալլահով, ինձ համար օրենք գոյություն չունի պաշտպանելու իմ ընտանիքի պատիվն ու արժանապատվությունը»:
Այս մասին հայտարարել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը՝ ի պատասխան մի խումբ ադրբեջանցիների հանրային մեղադրանքների, որոնք «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի կործանման մեջ տեսնում են նաև Կադիրովի և Չեչնիայի հանրապետության մեղավորությունը:
«Ես կօգտագործեմ ամեն ինչ։ Ես հանգիտս չեմ տա այն մարդկանց, ովքեր ցանկանում են արատավորել իմ ժողովրդի, ցեղի, ընտանիքի և անձամբ իմ պատիվն ու արժանապատվությունը։ Ես ամեն ինչ կանեմ և խոստանում եմ ձեզ արժանի պատասխան տալ»,-ընդգծել է նա:

Բաց մի թողեք
Հոգնել եմ նրանից՝ ինչպես են էներգիայի վճարները բարձրանում-իջնում Թրամփի և Պուտինի քայլերի պատճառով. Սթարմեր
Ռուտտեն պնդում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կատարել են ԱՄՆ պահանջները
Թրամփի հարձակումները ՆԱՏՕ-ի վրա վերակենդանացնում են «եվրոպական հենասյան» շուրջ բանավեճը. ի՞նչ է դա նշանակում