Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին․ բախվել են «Մերսեդես» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով երկու հոգի տեղում մահացել են, երկուսը՝ վիրավորվել։
«Առավոտ»-ի տեղեկություններով, մահացածներն ամուսիններ են, նրանք Վրաստանի հայեր էին, խնամքի տակ ունեին երեք երեխա, սպասում էին 4-րդ երեխային։ Ամուսինը՝ Ս․ Վ-ն 34 տարեկան էր, կինը՝ Ա․ Է․-ն՝ 31 տարեկան։
Իսկ վիրավորները «Մերսեդեսի» վարորդի կինն ու որդին են․ տղան անչափահաս է` 13 տարեկան:
Բաց մի թողեք
Մեր բոլոր ընկերների և հարևանների հետ տարհանվել ենք. Թանկյան
«Եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու»․ արտակարգ դեպք՝ Սևանում. Լուսանկար
Բախվել են «Տոյոտա»-ն ու Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող «Գազել»-ը, վերջինը մտել է խանութի մեջ. կա 12 վիրավոր․ Լուսանկար