Հարավային Կորեայում վայրէջքի ժամանակ Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռ է կործանվել։
Jeju Air-ին պատկանող ինքնաթիռում 181 մարդ է եղել, որոնցից 179-ը զոհվել է, հայտնում է Reuters-ը։ 173-ը Հարավային Կորեայի քաղաքացիներ են, 2-ը՝ թայլանդցիներ։
Նախնական տվյալներով՝ վայրէջքի պահին ինքնաթիռում խափանում է եղել․ դրանից առաջ օդանավը բախվել էր թռչունների երամին։

Մեկ օրում արդեն երկրորդ ավիավթարն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է «Russia Today»-ը, «Air Canada» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Հալիֆաքս քաղաքի օդանավակայանում։
Հաղորդվում է, որ պատճառը տեխնիկական խափանումն է եղել։ Հարկադիր վայրէջքի ընթացքում ինքնաթիռը բռնկվել է։ Օդանավում 73 մարդ է եղել։ ԶԼՄ-ները հայտնում են, որ որևէ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Հարավային Կորեայում վայրէջքի ժամանակ ուղևորատար ինքնաթիռ է կործանվել։
Ինքնաթիռում եղել են Հարավային Կորեայի 173 քաղաքացիներ և 2 թաիլանդցիներ: Նախնական տվյալով՝ ողբերգության պատճառը թռչունների հետ բախումն է եղել: Ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից և բախվել արգելապատնեշին։ Տարբեր տվյալներով` օդային աղետի հետևանքով զոհվել է շուրջ 172 մարդ:

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի