Դեկտեմբերի 31-ին հերթական ավտոմեքենայի հրկիզման դեպքն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցի թիվ 30 շենքի բակում ավտոմեքենա է այրվում։
Մինչ հրշեջների ժամանումը՝ բակում կայանված «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը փորձել են մարել ավտոմեքենայի սեփականատեր Կարեն Ն․-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ «գույքի դիտավորյալ ոչնչացում» հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Իրավապահները ունեն հիմնավոր կասկածներ, որ ավտոմեքենան հրկիզել են։


Բաց մի թողեք
Բաքուն և Երևանը կարևոր քայլեր են ձեռնարկում խաղաղությունն ամրապնդելու համար․ Հաջիև. Եվ սրան հավատացող կա արդյոք
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ
«Վիճակը» լավ չէ. «նախկինի պես» շարունակել գործելը անհնար է