Հունվարի 1-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Մեկնել է Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը:
Համայնքային և քրեական ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արթիկի Շահումյան փողոցի հասցեներից մեկի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն․ որի ընթացքում բուժօգնության տեղափոխված երիտասարդին դանակով հարվածել է 31-ամյա համաքաղաքացին։
Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Բաց մի թողեք
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը
Միջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձի
60 քննիչ է զբաղվում Քոչարյանի գործով