Այսօր՝ հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 16:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Վրեժ Ջ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 48-ամյա Արտյոմ Չ.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և վիրավորը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Բաց մի թողեք
Փարպի գյուղում հրդեհ է բռնկվել «Tesla Model-3» մակնիշի ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրակույտի. Լուսանկար
Խոշոր ավտովթար Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում․ երթևեկությունը կաթվածահար վիճակում է․ Տեսանյութ
Երևանյան լճից փրկարարները տղամարդու դի են դուրս բերել