17/01/2025

Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում

Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։

Այս մասին ֆեսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՆԳ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նա նշել է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Պարեկային ծառայության կարգախմբեր։

Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրոտեխնիկա։

Սարգսյանի խոսքով՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։