15/01/2025

Ոստիկանություն տեղափոխված «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին ազատ է արձակվել․ թթվասերը համեղ է

Լրատվական կայքերում տարածված տեղեկությունը, թե «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին՝ Ժորա Վարդանյանը, ով գործարանի դիմաց օպերացիա իրականացնելու ժամանակ եղել է գործարանի մոտ՝ ինչից հետո նրա նկատմամբ իրավական գորժընթաց չի կատարվել և նա բաց է թողնվել չի համապատասխանում իրականությանը՝ նշված անձը չի ձերբակալվել։

Այս մասին հայտնել են ՆԳՆ նախարարությունից, հավելելով. «ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցների հետ դեկտեմբերի 26-ին Հաղթանակ թաղամասում հայտնաբերել, ապօրինի զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 30 և 31 տարեկան երկու անձի։ Անձնական խուզարկությամբ 30-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի գործարանային համարով մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 9մմ. տրամաչափի փամփուշտներով, իսկ 31-ամյա տղամարդու մոտից «Մակարով» տիպի առանց գործարնային համարի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 9 մմ. տրամաչափի փամփուշտներով: Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»։

Նոր տեղեկություններ հունվարի 2-ին «4-րդ գյուղում»՝ «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի դիմաց տեղի ունեցած դեպքից, որտեղ ոստիկանները մի քանի հոգու տեղափոխել էին ոստիկանության Մալաթիայի բաժին։

Տեղում պարզվել է, որ նշված կրակոցների միջադեպի հետ կապված ոչ մի առնչություն չի ունեցել «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին՝ Ժորա Վարդանյանը, ով պարզապես օպերացիա իրականացնելու ժամանակ եղել է գործարանի մոտ՝ փողոցում, ինչից հետո նրա նկատմամբ ոչ մի իրավական գորժընթաց չի կատարվել և բաց է թողնվել։

Օպերացիան իրականացվել էր Հաղթանակ թաղամասում հայտնի «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի դիմաց, որտեղ էլ միչև ատամները զինված, դիմակավորված քրեական ոստիկանները գետնին էին պառկեցրել, ապա ոստիկանության Մալաթիայի բաժին էին տեղափոխել մի քանի անձանց։