2025 թվականին և առաջիկա 14 տարում ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ, գրում է «Ամերիկայի ձայնը»։
Ավստրալական McCrindle սոցիալական հետազոտությունների ընկերության կանխատեսման համաձայն, մինչև 2035 թվականը Բետա սերնդի ներկայացուցիչները կկազմեն աշխարհի բնակչության առնվազն 16%-ը։
Բացի այդ, 2025 թվականին ծնված Բետա սերնդի շատ ներկայացուցիչներ, հավանաբար, կապրեն մինչև 22-րդ դարը․ 2101 թվականին նրանք կլինեն 76 տարեկան:
Ըստ Pew Research Center-ի տվյալների, 15-20 տարվա որոշակի ժամանակահատվածում ծնված մարդկանց սերունդները՝ բեյբի բումերներից մինչև X սերունդ, օժտված են յուրահատուկ որակներով, որոնք պայմանավորված են իրենց դարաշրջանի քաղաքական, տնտեսական և սոցիալական առանձնահատկություններով:
Բաց մի թողեք
Հունվարի 13-ի աստղագուշակ․ Ամեն ինչ իր նորմալ հունով է ընթանում, միայն թե` շատ դանդաղ
Հունվարի 12-ի աստղագուշակ․ Կարևոր գործերը մի հետաձգեք ․․․
Վերջին մի քանի նիստերը հնարավոր է՝ անհետեւանք չմնան նախարար Հակոբ Սիմիդյանի համար