Այսօր՝ հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
ժամը 15:30-ի սահմաններում Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Լևոն Ե.-ի վարած «Toyota» մակնիշի և 19-ամյա Համլետ Բ.-ի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների,տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:


Բաց մի թողեք
Ավտովթար և վրաերթ՝ Երևանում
Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. նրանք հոսպիտալացվել են․ Լուսանկար
Առեղծվածային ու ողբերգական դեպք Տավուշում, պարզում են ուսուցչուհու հետ կապված դեպքի հանգամանքները