Հունվարի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի կամրջի հարևանությամբ բախվել են «Nissan Altima» և «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը «Nissan»-ի վարորդն է, ով Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Շուշանյանն է։
Մինչ դեպքի վայրում աշխատել են իրավապահները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին և նշվել է, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։


Բաց մի թողեք
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը․ Թորոսյան
Երևանում վագոն-տնակ է այրվել․ կից շինության լոգարանում հայտնաբերվել է դի
ԵՄ-ի առաջին խոշոր ռազմավարության հրապարակման կապակցությամբ հանձնակատարը խոստանում է վերացնել աղքատությունը 25 տարվա ընթացքում