Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններին:
«Ռուսաստանը փոխել է իր արտաքին քաղաքականությունը, աջակցելով Ադրբեջանի գործողություններին, քանի որ Հայաստանն առաջին անգամ ունի վճռական վարչապետ, որը չի ենթարկվում նրան»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
«Մենք պահանջում ենք, որ Ֆրանսիան վերջ տա այն քայլերին, որոնք չեն ծառայում խաղաղությանը և խաթարում են կայունությունը տարածաշրջանում»,– ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
«Մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը նրա տարածքների նկատմամբ, Հայաստանին նախապատրաստում են ռևանշիզմի և իրականացնում է այս երկրի լայնածավալ զինում այն ժամանակ, երբ տարածաշրջանում խաղաղության համար իրական պայմաններ են ստեղծվում»,– նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Մակրոնն ասել էր, որ վերջին ամիսներին Ֆրանսիան ենթարկվել է Ադրբեջանի կողմից անընդունելի միջամտության իր անդրծովյան տարածքների մեծ մասում, հատկապես՝ Նոր Կալեդոնիայում։
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանին հարց եմ ուղղել՝ պատասխանել է, ահա երկուսն էլ․ Մարության
Ռուսաստանն ավելի ագրեսիվ է դարձել, այդ թվում՝ Հայաստանի հանդեպ․ Մակրոն
ԵՄ Խորհրդում Լեհաստանի նախագահության առաջնահերթություններից է Հարավային Կովկասում կայունության հաստատումը