Հունվարի 6-ին՝ ժամը 09:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թունելի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Խ․, ծնված 1970 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 20 մ)։
Ուղևորներ Ն․ Խ․-ն (ծնված 2018 թ․), Ն․ Ե․-ն (ծնված 1983 թ․) և Գ․ Խ․-ն (ծնված 1955 թ․), հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին տեղափոխել բժշկական կենտրոն։
Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։


Բաց մի թողեք
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում, կամրջի տակ առաջացած «մինի լճակը» իսկական պատուհաս էր վարորդների համար․ Լուսանկար
Եվրոպական խորհրդարանը բացում է ճանապարհը ապաստան հայցողներին այլ երկրներ տեղափոխելու համար
Արտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում․ մարդաբոյ փոսերը 25-ից ավելի մեքենաների անվադողերն են պայթեցրել․ Լուսանկար