Այսօր՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում գործող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել և ներսում կա ատոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Մինչ հրշեջների ժամանումը՝ ավտոտեխսապասարկման կետում կրակի տարածման դեմ պայքարել են կետի աշխատակիցներն ու, ըստ դեպքի վայրում հավաքվածների, նաև կայանված «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի տերը, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավիթաշեն 4-րդ թաղամասի 40/2 հասցեում գործող ավտովերանորոգման կետում:


Բաց մի թողեք
«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար
Արտակարգ դեպք՝ Երևանում, էլիտար շենքի 7 մետր բարձրությունից տղամարդ է վայր ընկել
Սարալանջի պողոտայում բախվել է 4 մեքենա. Լուսանկար