Բացահայտվել է օրեր առաջ Կոտայքի մարզում տեղի ունեցած մի խումբ անձանց միջև վիճաբանություն, ծեծկռտուքի և մարմնական վնասվածք պատճառելու դեպքը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հունվարի 5-ին՝ գիշերը ժամը 02։15-ի սահմաններում, «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժին են ահազանգել և հայտնել, որ Լճաշեն բնակավայրի մանկապարտեզի մոտակայքից ծեծի ենթարկվելու հետևանքով «Ստորին ծնոտի բեկորային կոտրվածք, ձախ այտի և ծոծրակային շրջանի պատռված վերքեր, ձախ ստորին ակնակապճային շրջանի հեմատոմա և այտուց, փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել վիրավորին, Սևանի ոստիկանները պարզել են, որ նա Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Արման Նավասարդյանն է։
Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 4-ին Կոտայքի մարզի Հրազդան խոշորացված համայնքի Վանատուր թաղամասում գործող «Ադամ» հանդիսությունների սրահի մոտ:
Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Ա. Նավասարդյանը «Ադամ» հանդիսությունների սրահում մասնակցել է ինչ-որ միջոցառման, որի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Դ. Խաչատրյանի և 24-ամյա Մ. Թադևոսյանի միջև, որից հետո Ա․ Նավասարդյանը զանգահարել և Հրազդան է կանչել Ա. Նավասարդյանին, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Ա. Նավասարդյանին, 37-ամյա Ի. Քոլոզյանին, 25-ամյա Գ. Սահակյանին և 26-ամյա Խ. Մելիքյանին: Նրանք, ժամանելով «Ադամ» հանդիսությունների սրահ, բակում վիճաբանել են մի խումբ անձանց հետ (որոնց ինքնությունը պարզվում է), և այդ վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ Ա․ Նավասարդյանը ստացել է նշված, իսկ Ս․ Մելիքյանը, Արսեն և Արթուր Նավասարդյանները՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված և անձանց և դեռևս անհայտ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Բաց մի թողեք
Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Երևանում թալանել են վճարային տերմինալը, հափշտակել խոշոր չափի գումար. Լուսանկար
Հրաչյա Հակոբյանի բնակարանը կողոպտել են, պատճառել՝ 7 մլն դրամի չափով վնաս․ մանրամասներ