Լրագրող Դավիթ Սարգսյանի գրառումը
Ալիևը քիչ առաջ իր ելույթում փաստացի և պաշտոնապես հրաժարվեց «խաղաղության պայմանագիր» կոչեցյալի նույնիսկ ֆիկցիայից` հայտարարելով. «Մեզ խաղաղության պայմանագիր պետք չէ: Հայաստանը ֆաշիստական պետություն է, և այդ ֆաշիզմը պետք է ջախջախվի: Դա կանեն կա´մ ՀՀ իշխանությունները, կա´մ մենք` Ադրբեջանը»:
Վստահ եմ, որ Ալիևի պասով` պարագլուխը շատ շուտով Հայաստանի «դենացիֆիկացիայի» նոր փուլի մեկնարկն է տալու: Դա համեմատելի կլինի 19-րդ դարավերջի Օսմանյան կայսրությունում հայերի վիճակի հետ, երբ սուլթան Համիդն արգելել էր անգամ «Արմենիա» բառի կիրառությունը: Ազգությամբ հայերս մի վերջին, ծանր ու ճարահատ կռիվ պիտի տանք…

Բաց մի թողեք
Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար․ Հարություն Հարությունյան
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածել առանց հայերի երկրի
Դատարանը պետք է լինի բոլորի դատարանը՝ վարչապետի, Կաթողիկոսի, իշխանության հակառակորդի և իշխանության կողմնակցի