Այսօր՝ հունվարի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։30-ի սահմաններում Սաֆարյան փողոցում՝ թիվ 77 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 37-ամյա Դավիթ Նավոյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնություն ավտոմեքենայով տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Բաց մի թողեք
Իսպանիայի ներգաղթային պաշտոնյաները չեղարկել են գործադուլը ․․․
Իսպանիան ավարտում է մինչև 500,000 ներգաղթյալների օրինական կարգավիճակ տրամադրելու համաներման միջոցառումները
Վերջին 48 ժամվա ընթացքում Կրետեի մոտ փրկվել է ավելի քան 300 միգրանտ. Լուսանկարներ