Այսօր՝ հունվարի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում հատուկ օպերացիա են իրականացրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օպերացիայի արդյունքում քրեական ոստիկանություն են տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ հայտնի Նահապետ Գևորգյանի որդին և ևս մի քանի հոգի։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում։


Բաց մի թողեք
Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է
Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակը