ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններից հետո կարող է հիշել ՀԱՊԿ-ին երկրի անդամակցության մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Չեմ զարմանա, եթե Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Կա մեկ այլ տարբերակ, Հայաստանի ղեկավարների՝ ԵՄ-ի հետ նշանադրվելու մտադրությունը։ Կարելի է ուղղակի դիմել ԵՄ-ին, այնտեղ սիրում են օգնել դրախտի թեկնածուներին գումարով ու զենքով։ ԵՄ-ն իր ուսերին ունի ուկրաինական հիանալի փորձը»,- հայտարարել է Մեդվեդևը։
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Բաց մի թողեք
Լուկաշենկոն այլևս հայկական կոնյակ չի խմում
Չոռնի՝ Գագիկ Բեգլարյանի սեփականությունն ու իշխանությունը
«Դու տղամա՞րդ ես, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովին է մեջբերել Փաշինյանին արձագանքելիս