ՔՊ նախաձեռնող խմբի վերջին մի քանի նիստերը հնարավոր է՝ անհետեւանք չմնան Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի համար եւ վերջինս ազատվի զբաղեցրած պաշտոնից։
Դեռեւս տարեվերջից կուսակցական ակտիվը քննարկում է Սիմիդյանի ղեկավարած ոլորտում առկա թերություններն ու բացթողումները, հիմնական զեկուցողն էլ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանն է՝ Շիշ բռնողը, օրեր առաջ՝ հինգշաբթի օրվա նիստին քննարկումն այնքան թեժ է եղել, որ նիստի վերջում կրքերը շիկացել են, ՔՊ–ականները չեն կարողացել կառավարել կրքերը եւ վեճի են բռնվել, որը շարունակվել է կուսակցության կենտրոնական գրասենյակից դուրս՝ Սայաթ–Նովա փողոցի վրա։ Հայկ Սարգսյանը մեղադրանքներ է հնչեցրել գրեթե բոլոր պատասխանատու պաշտոնյաների մասին՝ նախարարից սկսած, վերջացրած Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանով, որը Փաշինյանի քավորն է, ծառահատման սոսկալի պտկերով հատկապես աչքի է ընկնում Տավուշի մարզը, Սարգսյանը ակնարկել է՝ եթե պաշտոնյաները հովանավորչություն չիրականացնեին, անտառահատման ծավալներն այս չափի չէին հասնի, պատգամավորի մեղադրանքները կուլ չի տվել Փաշինյանի քավորը, փոխադարձ կսիթներ, իսկ նիստի ավարտին քաշքշուկ է գրանցվել։
Չնայած իշխանականները շտապեցին հերքել տարածված լուրերը, սակայն մեզ ասացին, որ Սարգսյանի մեղադրանքներն այնքան հիմնավոր եւ փաստարկված են եղել, որ նիստից հետո Փաշինյանը որոշել է ՔՊ վարչության նիստ գումարել, քննարկել նախարար Սիմիդյանի հարցը, որից հետո որոշում կայացնել նրա պաշտոնավարման հարցով։
Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված, որ վերջին օրերին որոշ ՔՊ-ականներ, ի աջակցություն Սիմիդյանի, նրա հետ լուսանկարներ են հրապարակում, այդ կուսակցականների թվում է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ի դե, ՔՊ–ում կարծում են, որ Սիմիդյանի աթոռին աչք ունի Հայկ Սարգսյանը։
Բաց մի թողեք
Հունվարի 19-ի աստղագուշակ․ Անձնական հարաբերություններում նոր բացահայտումներ կլինեն
Մարդկանց թրաֆիքինգի զոհերը հաճախ թաքնված են մեր տեսադաշտում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
«Փետրվարի 1-ից բոյկոտելու եմ». Երևանի տրանսպորտից օգտվողները 100 դրամ ուղեվարձի մասին ֆլեշմոբ են արել․ Տեսանյութ