10/09/2026

EU – Armenia

Ռուսաստանը փակո՞ւմ է դռները միգրանտների առաջ․ 200 հազար օտարերկրացու մուտքն արգելվել է

Ռուսաստանի իշխանությունները վերջին շրջանում խստացրել են միգրացիոն վերահսկողությունը։ Մոտ 200 հազար օտարերկրյա քաղաքացու համար սահմանափակվել է Ռուսաստանի մուտքը՝ կապված երկրում գործող օրենսդրության տարբեր խախտումների հետ։

Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հայտնել է Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ և օտարերկրյա քաղաքացիների քաղաքացիության ու գրանցման հարցերով ծառայության ղեկավար Անդրեյ Կիկոտը։

Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ Ռուսաստանը տարեկան ընդունում է մոտ 9 միլիոն օտարերկրյա քաղաքացի։ Նրանցից շուրջ 6 միլիոնը տվյալ պահին շարունակում է գտնվել երկրի տարածքում։

Կիկոտը նշել է նաև, որ փոփոխություններ են արձանագրվել միգրանտների ընտանիքների շրջանում։ Ռուսաստանում բնակվող օտարերկրացիների ընտանիքների գործազուրկ անդամների թիվը նվազել է մոտ 20 տոկոսով։

Միաժամանակ, ըստ նրա, ավելանում է այն աշխատանքային միգրանտների քանակը, որոնք Ռուսաստանի տարածքում գտնվում են օրինական հիմքերով։ Այս ցուցանիշի աճը, իշխանությունների գնահատմամբ, վկայում է միգրացիոն ոլորտում օրինականացման գործընթացների ակտիվացման մասին։