10/09/2026

EU – Armenia

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում. Լուսանկար

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում. համերգաշարի մեկնարկը՝ Երևանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը սեպտեմբերին հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին նվիրված համերգային ծրագիր։

Հնդկաստանում համերգներն իրականացվում են Հնդկաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո։

Համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին՝ Երևանում կայանալիք համերգով։ Երեկոյի ընթացքում կհնչեն Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Խաչատուր Ավետիսյանի, Առնո Բաբաջանյանի, Վաղարշակ Կոտոյանի, Արամ Խաչատրյանի և Էդվարդ Գրիգի ստեղծագործությունները։

Հյուրախաղերի ժամանակացույց

• Սեպտեմբերի 21՝ Կալկաթա, Վիկտորյա Մեմորիալ համերգասրահ
• Սեպտեմբերի 23՝ Նյու Դելի, Լոտոսի տաճար
• Սեպտեմբերի 24՝ Չեննայ, երաժշտական ակադեմիայի դահլիճ

🇨🇳 Չինաստան
• Սեպտեմբերի 27՝ Չժունշանի մշակույթի և արվեստի կենտրոնի Մեծ թատրոն

• Սեպտեմբերի 29՝ Պեկինի համալսարանի հարյուրամյակի հուշահամալիրի Լի Ին համերգասրահ

• Սեպտեմբերի 30՝ Շանհայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ բացօթյա համերգ

Հյուրախաղերի ընթացքում կհնչեն հայ և եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Էդվարդ Միրզոյան, Խաչատուր Ավետիսյան, Վաղարշակ Կոտոյան, Շառլ Ազնավուր, Չեզարե Բիկսիո, ԼուիջիԱրդիտի, Ջակոմո Պուչինի, Էդուարդ Գրիգ։

🎶 Մենակատարներ
• Սիփան Օլահ՝ համերգաշարի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր և տենոր (Միացյալ Թագավորություն)
• Կատարինե Հովսեփյան․ դաշնամուր
• Աստղիկ Վարդանյան․ ջութակ
• Շողիկ Թորոսյան․ սոպրանո (Լիբանան)
May be an image of clarinet, violin and text that says '3.รรร ጣቴናሃሃርን ፍርሆቴየዘንኮህ ኤዲርቶዝአበሀዬ NATIONAL ORCHESTRA OF ARMENIA SLR HAA VNYTRYGFONCNAHAAP 0 መመ Yerevan ARMENIA 中灣 CONCERT <3በ TOUR SEPTEMBER 2026 Kolkata New Delhi Chennai INDIA Zhongshan Beijing Shanghai CHINA <ห3นกรษย ARMENIA ጉርሀያሀህ INDIA ศะหกรษบ CHINA Soloists: SHOGHIG TOROSSIAN Aoprano, Lebanon KATARINE HOVSEPYAN piano ASTGHIK VARDANYAN violin SIPAN OLAH conductor 35 くく ኒርህበቡጓሀና or RA INDEPENDENCE DAY c artistic director, UK'